Որքան Էլ Որ Աշխարհում - Արտակ Բադալեան

Music

5 months ago

  • Հայերէն Հոգեւոր Երգ, "Vorkan El Vor Ashkharhum" - Artak Badalyan.
    Որքան էլ որ, աշխարհում Տիրոջ գործը մոռացվի,
    Փրկության սկիզբ Գողգոթան առասպելի վերացվի,
    Խաչը միայն զարդ դառնա, փակ մնալով խորհուրդը,
    Որում ի սեր մարդկության Տերը զոհեց իր կյանքը:
    Բայց ինձ, Տիրոջ վերքերը կարծես հենց նոր բացվեցին,
    Անարժանիս, տկարիս, զորությամբ վեր հանեցին:
    Հոգով Գողգոթան տեսա և Տիրոջս խաչի վրա,
    Նրա խաչված մարմնից լույս ճառագեց ինձ վրա:
    ՈՒ իմ հոգում ամեն օր, Տիրոջ Խոսքն է բարձրանում ,
    Աչքերիս լույս է տալիս և ուխտերս է նորոգվում:
    Վայելում եմ հիմա ես, Տիրոջ Սերը Սերը մեծ,
    Ու էլ ոչինչ չեմ ուզում, միայն մնամ Իր գրկում :
    Աղաչում եմ Տեր իմ Քեզ, որ ինձ գրկումտ պահես,
    Օգնես անձս ուրանամ, որ Քեզ աշակերտ դառնամ:
    Որքան էլ, որ աշխարհը Տիրոջ Խոսքը ցածրացնի,
    Ավանդույթն ու կրոնը Աստծո Խոսքից վեր դասի,
    Առավել փողը սիրի, որ մեծ միջոց է փառքի,
    Որին անձնատուր եղած, Աստծո Խոսքը կմերժի:
    Բայց ինձ Տիրոջս Խոսքը, ամուր վեմ է հաստատման,
    Կերակուր է երկնային, ավելի քան մանանան:
    ՈՒժ է տալիս ոտքերիս և միտքս է նորոգում,
    Ամեն անգամ լսելիս հավատքս է զորանում :
    ՈՒ իմ հոգում ամեն օր, Տիրոջ Խոսքն է բարձրանում ,
    Աչքերիս լույս է տալիս և ուխտերս է նորոգվում:
    Վայելում եմ հիմա ես, Տիրոջ Սերը Սերը մեծ,
    Ու էլ ոչինչ չեմ ուզում, միայն մնամ Իր գրկում :
    Աղաչում եմ Տեր իմ Քեզ, որ ինձ գրկումտ պահես,
    Օգնես անձս ուրանամ, որ Քեզ աշակերտ դառնամ:

    Category : Երաժշտութիւն

    #Yerker#Christian#Armenian#Bible#Church#Praise#Hogevor#Asdvadz#Worship#Hisus#Music#Song#Yerger#Contemporary Hayeren#Hokevor

arrow_drop_up