Թող մահվան շուքը չահաբեկի քեզ - Գայանե Մլոյան և Մելինե Հարությունյան

Music

3 months ago

  • Հայերէն Հոգեւոր Երգ, "Togh Mahvan Shuk Chahapgi Kez" - Gayane Mloyan Yev Meline Harutyunyan.
    1) Թո՛ղ մահվան շուքը չահաբեկի քեզ,
    Ոչ էլ խավարը քեզ երկյուղ բերի,
    Շփոթությունը վախ չբերի քեզ.
    Աստված քեզ հետ է, քեզ կպահպանի:
    Կրկն.
    Փրկությունը Տիրոջից է,
    Ծունկի իջի՛ր, աղոթի՛ր,
    Փրկությունը Տիրոջից է,
    Դու միշտ Իրեն վստահիր,
    Փրկությունը, օրհնությունը Տիրոջից է,
    Ծունկի իջի՛ր, աղոթի՛ր: (3)
    2) Թե՛ թուլացել ես դու հավատքի մեջ,
    Թե՛ տեղ ես տվել մեղքին սրտիդ մեջ,
    Հավատքով կրկին հասի՛ր Գողգոթա,
    Ողորմած Տերը կրկին կգթա:
    3) Երբ դաժան կյանքը շատ ցավեր տա քեզ,
    Փոթորկոտ հույզեր ու դավեր տա քեզ,
    Կորստյան վախը թե քեզ պարուրի,
    Ծնկի՛ր ու կանչիր՝ Տե՜ր Հիսուս արի:
    4) Ու թե մարմինդ խիստ հոգնած լինի,
    Անգամ աչքերիդ լույսը պակասի,
    Մահվան շուքի մեջ թեև հայտնվես,
    Հիշի՛ր, որ կողքիդ Փրկիչ Տեր ունես:

    Category : Երաժշտութիւն

    #Yerker#Christian#Armenian#Bible#Church#Praise#Hogevor#Asdvadz#Worship#Hisus#Music#Song#Yerger#Contemporary Hayeren#Hokevor

arrow_drop_up